Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սույն տարածքում քաղբանտարկյալների առկայությունը հաստատում է բացառապես ամերիկյան դեսպանը

Սույն տարածքում քաղբանտարկյալների առկայությունը հաստատում է բացառապես ամերիկյան դեսպանը
26.11.2025 | 11:22

Նոր Հայաստանի պառլամենտում քաղբանտարկյալների հարցով լսումներ են կազմակերպում ընդդիմադիրները։ Բայց բադալյան լուլուն ասում է, որ քաղբանտարկյալներ էս երկրում չկան՝ կան տեռորիստներ, կաշառակերներ և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքների «խախտիչներ», վարդանյան վալոդն ասում է, որ եսիմ ում է դիմելու պարզելու համար, թե կան արդյոք երկրում քաղբանտարկյալներ, թե ոչ, գլխավոր դատախազուհի վարդապետյան աննան էլ չի մասնակցելու լսումներին՝ «ծանրաբեռնված» է։

Զարմանում եմ հայրենի ընդդիմադիրների վրա։

Լինելով տարիներ շարունակ քաղաքականության մեջ, նրանք առ այսօր չեն հասկացել, որ սույն տարածքում քաղբանտարկյալների առկայությունը հաստատում է բացառապես ամերիկյան դեսպանը։ Եթե որևէ մեկին նա հռչակեց քաղբանտարկյալ, ուրեմն այդ որևէ մեկը քաղբանտարկյալ է, ինչպես «Սասնա ծռերի», հարությունյան շանթի և այլ լակոտ-լուկուտի դեպքում, եթե ռեժիմի կողմից կալանավորվածներին դեսպանը չի հռչակում քաղբանտարկյալ, ինչպես ազատազրկված սրբազանների, համայնքապետերի, լրագրողների դեպքում, ուրեմն Նոր Հայաստանը ստերիլ գոտի է՝ քաղբանտարկյալներից զուրկ։

Եվ ուրեմն, չի կարելի ամերիկյան դեսպանի մոնոպոլիան դնել կասկածի տակ և մտնել նրա լիազորությունների տիրույթ՝ դա անդաստիարակություն է։ Պետք է պարզապես առաջնորդվել նրա ուրույն կարծիքներով և հայտարարություններով, որոնց համաձայն Նոր Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, քանզի այդ մասին չի խոսում ԱՄՆ դեսպանոթյունը, քանի որ Նոր Հայաստանում իշխում է Միացյալ Նահանգների կողմից նշանակված ռեժիմ, որը չի կարող լինել հակադեմոկրատական, մարդու իրավունքների «խախտիչ», չի կարող զբաղվել այլ չարաճճիություններով։

Այսքանը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3639

Մեկնաբանություններ